Փաշինյանը բացահայտեց թաքնված թուրքական պլանը. Արթուր Ղազինյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

«Եթե ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն ցանկանար ռազմական հեղաշրջում անել, ապա կաներ և ոչ թե կհայտարարեր այդ մասին, հետևաբար ԳՇ հայտարարությունը շահարկվում է։ Շահարկում է և՛ Փաշինյանը, և՛ Էրդողանը։ Թուրքական հատուկ ծառայությունները  մեր բանակի դեմ դիվերսիա են անում»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը:

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն աջակցություն է ստացել Թուրքիայի նախագահից 2018թ-ից սկսած, որովհետև «Բաց հասարակության հիմնադրամների» հիմնական դոնորներից մեկը Թուրքիան է, որն այդ հիմնադրամի միջոցով կարողացել է իշխանություն փոխել Վրաստանում։ Այն բավական արդյունավետ աշխատել է նաև Ուկրաինայում։

«Եթե հիմա տեսնեք թուրքական ակտիվությունը Վրաստանում, Ուկրաինայում և Հայաստանում, ապա կհամոզվեք, որ սա շատ քողարկված հակառուսական մեծ ծրագիր է, որն իրականացնում է Թուրքիան՝ հիմքում ունենալով իրենց պանթուրքիստական կամ նեոօսմանական ծրագիրը: Ոչ միայն իշխանության ներսում, այլ նաև իրենց կողմից թվացյալ տոտալ ղեկավարման տակ գտնվող ոստիկանությունում նույնպես ամեն ինչ հարթ չէ»,- նշել է բանախոսը:

Ղազինյանն անդրադարձել է նաև ներքաղաքական օրակարգի մի շարք այլ կարևոր հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս