Հայաստան-Իսլանդիա հանդիպումը կսպասարկի ալբանական մրցավարական անձնակազմը

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՐՏԻ 27,  24News

մրցավար

Մարտի 28-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա ԱԱ 2022-ի որակավորման J խմբի երկրորդ մրցափուլի Հայաստան-Իսլանդիա հանդիպումը։

Հանդիպումը կսպասարկեն ալբանացի մրցավարները՝ Էնեա Յորգիի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Ռիդիգեր Ցոկայը և Ռեյդի Ավդոն։ Չորրոդ պաշտոնյան է Յուջին Ջայան։ Հանդիպման մրցավարների տեսուչն է Կարել Վիդլակը (Չեխիա), պատվիրակը՝ Լեոնիդ Կալոշինը (Ռուսասատան)։

 --00—ՄՀ