Հայաստանի բաժանման որոշ սցենարներ կան, որոնք գործարկվում են

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

Այն, ինչ կատարվում է Սյունիքում, արտաքին ազդակներով է պայմանավորված։ Կան բազում սցենարներ ու շահային դաշտեր, որոնք երբեմն համընկնում են, երբեմն՝ ոչ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է քաղաքագետ Սարո Սարոյանը։

«Տեղի են ունենում այնպիսի գործընթացներ, որոնք նոր պատկեր ու հավասարակշռություն են ստեղծելու։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը դոմինոյի մի քարն է, իսկ թե ուր կհասնի, դեռ անհայտ է։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչումը նոր քար դրեց։  

Սյունիքի մասով կարող են լինել նաև սցենարներ, որոնք մեր հաշվին են։ Հայաստանի բաժանման խնդիր կարող է դրված լինել։ Կան որոշակի սցենարներ, որոնք գործարկվում են»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։ 

--0--ԿԿ