ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News
Ռուսաստանի ժողովրդական արտիստ, վայրի կենդանիներ վարժեցնող Միխայիլ Բաղդասարովին կհուղարկավորեն մայիսի 11-ին՝ Մոսկվայում՝ Տրոյեկուրովսկոյե գերեզմանոցի արվեստի գործիչների ծառուղում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Միխայիլ Բաղդասարովը մահացել է մայիսի 4-ին՝ կյանքի 76-րդ տարում: Հիշեցնենք, արտիստի մահվան պատճառը կորոնավիրուսային վարակն է եղել:
Միխայիլ Աշոտի Բաղդասարովը ծնվել է 1945 թ. մայիսի 23-ին՝ Բաքվում: Նա մանկուց երազել է դառնալ կենդանիներ վարժեցնող: 16 տարեկանից աշխատել է կրկեսում, 73 թ.-ից սկսել է հանդես գալ սեփական ծրագրով:
--00--ԱԹ