Մտահոգիչ պատկեր ունենք․ Արմեն Մուրադյանը կոչ է անում պատվաստվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News

կոլաժ

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը կոչ է անում պատվաստվել կորոնավիրուսի դեմ, քանի որ շատ մտահոգիչ պատկեր ունենք։

«Շատ մտահոգիչ պատկեր ունենք 

Սիրելի քաղաքացիներ, ևս մեկ անգամ խնդրում եմ ու հորդորում եմ պատվաստումների թեման մի դարձրեք շահարկման թեմա, դա վտանգավոր է․․․Այլընտրանք չկա՝ պետք է ընտրել հրատապ լուծման եղանակը՝ պատվաստում

Ներկայացնում եմ ձեզ Հայաստանի և հարևան երկրներում, արձանագրված հետևյալ ցուցանիշները՝
• Ռուսաստանի Դաշնությունում ներարկվել է շուրջ 38 մլն դեղաչափ, որը համապատասխանում է բնակչության շուրջ 15,7%-ին, օրական տեմպը կազմում է շուրջ 500 հազար պատվաստում,
• Թուրքիա՝ ներարկվել է շուրջ 53,8 մլն դեղաչափ, որը համապատասխանում է բնակչության շուրջ 43,6%-ին, օրական տեմպը կազմում է շուրջ 765,1 հազար պատվաստում,
• Ադրբեջան՝ ներարկվել է շուրջ 3,7 մլն դեղաչափ, որը համապատասխանում է բնակչության շուրջ 23,5%-ին, օրական տեմպը կազմում է շուրջ 63,5 հազար պատվաստում,
• Ւրան՝ ներարկվել է շուրջ 5,7 մլն դեղաչափ, որը համապատասխանում է բնակչության շուրջ 4,9%-ին, օրական տեմպը կազմում է շուրջ 93,6 հազար պատվաստում,
• Վրաստանում՝ ներարկվել է շուրջ 269 հազ դեղաչափ, որը համապատասխանում է բնակչության շուրջ 4,4%-ին, օրական տեմպը կազմում է շուրջ 2,06 հազար պատվաստում:

Հայաստանում ունենք նման մտահոգիչ պատկեր՝
COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ապրիլի 13-ից ի վեր, հուլիսի 4-ի դրությամբ` Հայաստանում կատարվել է 88.164 պատվաստում, որից առաջին դեղաչափ՝ 66.491, երկրորդ դեղաչափ՝ 21,673, օրական տեմպը շուրջ 801,1 դեղաչափ»:

--00—ՄՀ