Կութում վիրավորում ստացած 3 զինվորների անունները հայտնի են. մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 24, 24News

նկար

Հակառակորդի հետ փոխհրաձգության հետևանքով զիծառայողները  հրազենային մարմնական վնասվածքներ են ստացել: Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել:

2021 թ. հուլիսի 23-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի վարչական տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական հենակետում հերթապահություն իրականացնելիս, հակառակորդի հետ փոխհրաձգության հետևանքով, հրազենային մարմնական վնասվածքներ են ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Արման Գուրգենի Աթասյանը, պայմանագրային զինծառայողներ՝ Լեռնիկ Հենրիկի Նավոյանը և Յուրիկ Աշոտի Օհանյանը:

Վերջիններս տեղափոխվել են Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ, որտեղ Ա. Աթասյանի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր: 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ և 13-րդ կետերով: 
Քրեական գործով նախաքննությունը շարոնակվում է:

--00—ԼՄ