Քաղաքապետը պարգևներ է հանձնել՝ Երևանին ցուցաբերած աջակցության համար

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 30, 24News   

պարգև

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է մի շարք ընկերությունների ներկայացուցիչներին ու տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող անհատներին, որոնք իրենց աջակցությունն են ցուցաբերել համայնքին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Մարությանը շնորհակալություն է հայտնել վերջիններիս քաղաքի գործընկերն ու աջակիցը դառնալու համար:

«Մեր երկիրն ու մայրաքաղաք Երևանը բավականին ծանր փորձությունների միջով անցան և այդ դժվարին ժամանակաշրջանում եղան բազմաթիվ նվիրյալներ, ովքեր կանգնեցին համայնքի կողքին: Առանց ընկերների ու տարբեր բնագավառների պրոֆեսիոնալների չենք կարող անցնել որևէ ճանապարհ: Երևանը ես համարում եմ շնչող էակ, որին, ինչպես և յուրաքանչյու մարդու, միշտ պետք է օգնություն: Ինձ համար մեծ պատիվ է ձեզ նման նվիրյալների հետ ապրել մի քաղաքում»,- նշել է քաղաքապետը:

Երևան համայնքին ցուցաբերած մեթոդական և հետազոտական, կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի, ինչպես նաև քաղաքի կանաչապատման և բարեկարգման գործում ցուցաբերած աջակցության համար Երևանի քաղաքապետը պատվոգրերով և շնորհակալագրերով է պարգևատրել քաղաքապետարանում հյուրընկալված կազմակերպություններին ու անհատներին:

Պարգևատրվողների ցանկը կարող եք գտնել այստեղ:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս