ՀՀԿ պատգամավորը ԱԺ սենյակում թողել է միայն Սերժ Սարգսյանի պատի նկարի մեխը․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 15, 24News

Thumbnail

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նորընտիր ԱԺ առաջին նիստում՝ նաեւ ընդմիջումների ժամանակ, քիչ չէին հետաքրքիր դրվագները: Օրինակ` ԼՀԿ պատգամավորները ամեն քայլ անում էին միասին. միասին էին դուրս գալիս ընդմիջման, միասին ճաշում: Գրեթե նույն վիճակն էր ԲՀԿ-ի դեպքում: Իսկ իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները 2-3 հոգանոց խմբերով էին շփվում:

Պատճառը թերեւս այն է, որ պատգամավորների ճնշող մեծամասնությունը չէր ճանաչում միմյանց: «Ժողովուրդ» օրաթերթը նաեւ տեղեկացավ, որ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորների մի մասն ԱԺ-ում դեռ աշխատասենյակ չունի. նրանք չեն մասնակցել վիճակահանությանը: Իսկ ում բաժին է հասել աշխատասենյակ, այն գտել է բացարձակ դատարկ վիճակում՝ միայն սենյակի չորս պատերը եւ վերջ:

Բանն այն է, որ ՀՀԿ-ական պատգամավորներն ԱԺ-ից հեռանալիս տարել են իրենց պատկանող ողջ գույքը, անգամ` ամենատարրական իրերը, ինչպես, օրինակ, վրագույրների քիվերը: Իսկ ՀՀԿ-ական պատգամավորներից մեկն էլ սենյակը «մաքրազարդելուց» հետո թողել է միայն պատի մեխը, որից նախկինում կախված է եղել Սերժ Սարգսյանի նկարը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։