Նախագահն ու Մարուքյանն անդրադարձել են երկրի առջև ծառացած ներքին խնդիրներին

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3,  24 News

նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին:

Հանդիպմանն անդրադարձ է եղել երկրի առջև ծառացած ներքին խնդիրներին և արտաքին մարտահրավերներին, ինչպես նաև դրանց հաղթահարման ուղիներին: «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարը Հանրապետության նախագահին է ներկայացրել իր ղեկավարած քաղաքական ուժի դիրքորոշումներն ու մոտեցումները:

 --00—ՄՀ