Սյունիքի մարզում իրանցի վարորդը բեռնատար-կցորդիչով կողաշրջվել է․ կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News

նկար

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Կոստանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 7-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով, այդ մասին գրում է  SHAMSHYAN.com-ը:

նկար

Այդ օրը՝ ժամը 09։00-ի սահմանում, Իրանի քաղաքացի, 37-ամյա Ս․ Մոհամմադռեզանը իր վարած Volvo մակնիշի կցորդիչով բեռնատարով Վերին Խոտանան բնակավայրի տարածքում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և կողաշրջված վիճակում հայտնվել ճանապարհի ձախակողմյան հատվածում։

նկար

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։

նկար