Անչափահասը գողացել էր փոստատարի փողերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

Հունվարի 18-ին Մարտունի քաղաքի «Հայփոստի» բաժանմունքի փոստատարը ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում էր տվել, որ փոստային բաժանմունքում պայուսակից գողացել են 64 հազար դրամ ու 5 հազար ռուբլի։  Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:

Քրեական հետախույզների օպերատիվ աշխատանքի արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ գողությունն արել է Մարտունու անչափահաս մի բնակիչ: Բացատրական աշխատանքի շնորհիվ նա հոր հետ ներկայացավ ոստիկանության Մարտունու բաժին:

Գողոնից 5 հազար ռուբլին ու 53 հազար դրամը հայտնաբերվել է:

Հանգամանքները քննությամբ պարզվում են:

--00—ՍԳ

Տեսանյութեր