Հրապարակվել է ՀՀ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

Տնտեսական

2021թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրիլիոն 206 մլրդ դրամ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ-ից։

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ հարկային մարմնի կողմից հրապարակվել է 2021 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը: 

1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2021թ. 12 ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 206 մլրդ դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 989 մլրդ 980 մլն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան  216 մլրդ 881 մլն դրամ։

Առաջին տասնյակում են հետևյալ կազմակերպությունները․

«ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ»

«ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ»

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ»

«ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ»

«ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ»

«ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՄԱՍԻՍ ՏԱԲԱԿ»

«ՍԻՓԻԷՍ ՕԻԼ»

«ՄՏՍ ՀԱՅԱՍՏԱՆ»

«ՖԼԵՇ»

«ԹԵՂՈՒՏ»

1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկերը հասանելի են ՊԵԿ պաշտոնական կայքի (www.petekamutner.am) «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» բաժնում: 

Ցանկը հրապարակվել է հիմք ընդունելով ներկայումս գործող ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչները, մասնավորապես` ցանկում ներառվել են պետական և համայնքային կառավարչական հիմնարկները:

--00--ԿԿ

Տեսանյութեր