Կարմիր Շուկայի ուղղությամբ հնչած կրակոցների ժամանակ երեխաները պատսպարվել են դպրոցում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

Հասարակական

Ժամը 13։35-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերի արձակած կրակոցների ժամանակ Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղի դպրոցում են պատսպարվել տուն վերադարձող երեխաները։ Այս մասին 24News-ին ասաց գյուղի բնակիչներից մեկը։

«Գյուղին վնաս չի եղել, կրակել են դիրքերի ուղղությամբ։ Դիրքերը շատ են մոտիկ դպրոցին, մոտ 500 մետր», - ասաց նա։ 

Նրա խոսքերով՝ կրակոցները տևել են մոտ 15 րոպե։ «Երեխեքն են մի քիչ վախեցել, դպրոցից դուրս եկած տուն էին գալիս, վախեցել են, նորից մտել են դպրոց։ Գնացել ենք, երեխեքին բերել դպրոցից», - ասաց Կարմիր Շուկայի բնակիչը։

--00--ԿԿ

Տեսանյութեր