N զորամիավորման ՀՕՊ ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են եռօրյա համալիր մարզումներ

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 7,  24 News

ՊՆ

N զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են եռօրյա համալիր մարզումներ:

Տեսական պարապմունքների և գործնական առաջադրանքների միջոցով ստուգվել են անձնակազմի մասնագիտական գիտելիքները, զինծառայողներն ուսումնական հրաձգություն են իրականացրել դյուրակիր զենիթահրթիռային համալիր-վարժասարքից: Մարզումների ավարտին անձնակազմը հանձնել է ստուգարքներ:

--00—ՄՀ