Թրամփի խորհրդարականը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «Աստված գիտի՝ ինչ ժանտախտ» էր պատրաստում ՌԴ-ի դեմ 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

նկար

Ռուսաստանի կողմից Ուկրաինայում սկսված հատուկ ռազմական գործողություններն ունեն պաշտպանողական բնույթ, քանի որ ԱՄՆ-ն այնտեղ ստեղծված կենսաբանական լաբորատորիաներում «Աստված գիտի, թե ինչ ժանտախտ էր պատրաստում» ռուսական աշխարհի դեմ։ Այս մասին Real America's Voice-ի հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Ռոջեր Սթուոնը։ 

«Ուկրաինայում իսկապես կան լաբորատորիաներ, որոնք ֆինանսավորվում են ԱՄՆ-ի կողմիօց և պատրաստում են Աստված գիտի՝ ինչ ժանտախտ, որպեսզի տարածեն ռուսական աշխարհում։ Պուտինն իսկապես պաշտպանվում է, նա չի հարձակվում։ Բայց այս ամենը չեք տեսնի առաջատար լրատվամիջոցներում», - ասել է նա։

--00—ԼՄ