Թբիլիսիում ադրբեջանցիները պահանջում են ապամոնտաժել Արցախյան ազատամարտի մասնակցի արձանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

Thumbnail

Վրաստանի ադրբեջանցիները Թբիլիսիիի խորհրդարանի շենքի դիմաց Արցախյան ազատամարտի մասնակից Միքայել Ավագյանի հուշարձանի տեղադրման դեմ բողոքի ցույց են արել՝ պահանջելով ապամոնտաժել 2019 թվականի հունվարի 20-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի Բուղաշեն գյուղում տեղադրված ազատամարտիկ Միքայել Ավագյանի հուշարձանը: 1994 թվականին կառուցված հուշարձանը վնասվել էր, և գյուղի բարերարը՝ Միքայել Ավագյանի ազգականը, միջոց էր հատկացրել նոր հուշարձանի համար: 

Ի նշան բողոքի՝ Վրաստանի խորհրդարանի շենքի առաջ տեղադրվել են բարձրախոսներ, ելույթ են ունեցել ակտիվիստներ և հասարակական գործիչներ: Նրանց ձեռքին եղել են վրացերեն և ադրբեջաներեն՝ «Արձանների արժանի են միայն հերոսները» գրությամբ պաստառներ։

Վրաստանի ադրբեջանցիներն Արցախյան ազատամարտի մասնակից Միքայել Ավագյանին անվանում են «անջատողական» և քննադատում Վրաստանի իշխանությանը նրա արձանը տեղադրելու թույլտվության համար:

Տեսանյութերը՝ Aliq Media-ի ֆեյսբուքյան էջից.

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս