Պետք է մեզ թանկով «վաճառենք», Արցախը հայկական պահելու միակ միջոցը Ռուսաստանն է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

Պետք է մեզ թանկով «վաճառենք», Արցախը հայկական պահելու միակ միջոցը Ռուսաստանն է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց բժիշկ Հայկ Մանասյանը։

Մեր զրուցակցի համոզմամբ՝ Ալիևն իր վերջին ելույթով ավելի շատ սպառնում է Ռուսաստանին, որ կկոտրի իր դեմ գործադրվող մահակը, այսինքն՝ Հայաստանը։ 

Խոսելով ընդդիմության նախաձեռնած պայքարի մասին՝ բժիշկը հեգնանքով նկատեց, թե ընդդիմությունը նախ թո՛ղ կարողանա 1000 հատ լայք հավաքի, հետո նոր Արցախ փրկի։ 

Ըստ Մանասյանի՝ Նիկոլ Փաշինյանը խաղում է արևմուտքի օգտին, իսկ վերջինս էլ փորձում է առանց կոպեկ վճարելու Հայաստանը իրենով անել։ 

Մանասյանը նաև ավելացրեց, որ Արևմուտքը ամեն գնով փորձում է չեզոքացնել Արցախը, որը խանգարում է Ռուսաստանին՝ տարածաշրջանից դուրս մղելու գործին։

Մանրամասները՝ տեսանյութում։