Մոսկվայում սպանվել է վանաձորցի հեղինակություններից մեկը. տեսախցիկն արձանագրել է սպանության պահը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News

․

Shamshyan.com–ը  ներկայացրել է հունիսի 17-ին` Ռուսաստանի Դաշնությունում Վանաձորի բնակիչ Վարդան Փ-ի սպանության կադրերը պատկերող տեսանյութ։

Հիշեցնենք, որ այդ օրը Մոսկվայի Միտիշիի շրջանում Վարդան Փ-ի և Գյումրի բնակչի միջև վիճաբանություն էր տեղի ունեցել, որի ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, Գյումրիի բնակիչը կրակոցներ էր արձակել Վարդան Փ-ի ուղղությամբ, որի հետևանքով վերջինս ստացված վնասվածքներից մահացել էր:

Ենթադրյալ մարդասպանի նկատմամբ Ռուսաստանի իրավապահ մարմինները հետախուզում են հայտարարել:

Սպանության պահը արձանագրել է սպանության վայրում տեղադրված տեսախցիկը։

--00--ԱՀ

Տեսանյութեր