Դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է Լեհաստանի ԱԳՆ պետական քարտուղար Մաչեյ Լանգի հետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

.

Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը փետրվարի 21-ին հանդիպել է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Մաչեյ Լանգի (Maciej Lang) հետ (պատասխանատու է տնտեսական դիվանագիտության, զարգացման համագործակցության, Ասիայի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի քաղաքականության համար)։ 

Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկայում նախատեսվող փոխադարձ այցերի օրակարգի ձևավորման և բովանդակային թեմաների ընդգրկման հարցեր։ Առանձնակի ուշադրության են արժանացել երկրների ներքին համաչափ զարգացման հարցերը և այդ առումով անդրադարձ է կատարվել Լեհաստանի համապատասխան դրական փորձառությանը։

Երկուստեք արժևորվել են Հայաստանի և Լեհաստանի հարաբերությունների ներկա մակարդակը և նախանշվել հետագա քայլերն ու անելիքները։