Ժնևում այսօր նախատեսված է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

․

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Ժնևում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Հայկական կողմը կմասնակցի հանդիպմանը։ Այս մասին հայտնել էր ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

«Չնայած Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին՝ հայկական կողմը կմասնակցի հանդիպմանը։ Այսպիսով անհիմն են Ադրբեջանի ԱԳՆ հայտարարություններն առ այն, որ Հայաստանը փորձում է խափանել բանակցությունները։ Հայաստանը, ինչպես նախկինում, այժմ էլ կառուցողական է՝ նպատակ ունենալով հասնելու տևական խաղաղության Հարավային Կովկասում, և նույնն ակնկալում է Ադրբեջանից»,- ասել էր Հունանյանը:

--00--ԱՀ