Վերահաստատել եմ ՀՀ-ի պատրաստակամությունը նպաստելու նոր քաղաքացիական առաքելության աշխատանքներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

photo_2023-01-10_15-28-38

Հունվարի 10-ին ընդունել եմ ԵՄ տեխնիկական գնահատման խմբի անդամներին՝ Մարչին Վիդռայի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը: Այս մասին հայտնում է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Ողջունելով խմբի անդամների այցը Հայաստան՝ բարձր եմ գնահատել դեկտեմբերի 19-ին ավարտված ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը և մեկ անգամ ևս վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը նպաստելու նոր քաղաքացիական առաքելության աշխատանքներին: 

Անդրադարձել ենք ԵՄ նոր քաղաքացիական առաքելության գործունեության շրջանակներին, դրա տեղակայմանը և քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»:

--00—ՅՄ