Գազավորված ըմպելիքների թանկացման արդյունքում ունենալու ենք անորակ արտադրանք․ Ավետիսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

«Գազավորված ըմպելիքների թանկացման արդյունքում ունենալու ենք անորակ արտադրանք»։ 24TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել կառավարությանն ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։  
  
Ավետիսյանն անդրադարձել է նաև փողոցում արտադրված սննդամթերքի անվտանգությանը, ներմուծվող և արտահանվող սննդամթերքի որակական չափանիշներին և վերահսկողությանը, զինծառայողների սննդի կազմակերպումը մասնավորին հանձնելուն, ՍԱՏՄ-ում կադրային քաղաքականությանն ու կոռուպցիոն դրսևորումներին։