Կիպրոսյան ընկերությունը ցանկացել է ձեռք բերել «ՄՏՍ Հայաստան»-ի 100% փայաբաժինը, ՄՊՀ-ն արգելել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

1024px_vivacell_mts_headquarters_in_yerevan_v4.thumb_.jpg

ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը արգելել է «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերության և «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի համակենտրոնացումը: Այս մասին տեղեկանում ենք հանձնաժողովի կայքից:

«ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունը և Կիպրոսում գրանցված «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը 2023 թվականի հունվարի 26-ին դիմումներ են ներկայացրել Մրցակցության պաշտպանության հանձնաժողով՝ հայտնելով, որ «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը նախատեսում է ձեռք բերել «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս փայաբաժինը:

Դիմումների հիման վրա հարուցված համակենտրոնացման գնահատման վարույթի շրջանակներում իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում ՄՊՀ 2023 թվականի ապրիլի 18-ի թիվ 173-Ա որոշմամբ «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերության և «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության համակենտրոնացումն արգելվել է:

--00—ԶՀ