Բաքվի և Երևանի միջև համաձայնագիրը պետք է հիմնված լինի երկարաժամկետ, կայուն լուծումների վրա. ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

1079016.jpg

Հաշվի առնելով այս հարցերի ծայրահեղ զգայունությունը՝ մենք չենք կարող մեկնաբանել բանակցությունների ընթացքը, որպեսզի չխոչընդոտենք դրա առաջընթացին, ՌԻԱ Նովոստիին ասել է Միխայիլ Գալուզինը։

Բաքուն և Երևանն իրենք են որոշում, թե ինչն է համապատասխանում իրենց հիմնարար շահերին և ինչպես են մտադիր ապահովել իրենց ժողովուրդների համար կայուն և հուսալի խաղաղություն։

Ռուսաստանն ամեն կերպ աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին։ Ռուսական կողմն օգնում է կողմերին ընդհանուր լեզու գտնել, համաձայնության գալ և իրենց հարմար փոխզիջումների գնալ։

--00—ԶՀ