Ողբերգական ավտովթարից մահացածներից 2-ը Քասախ համայնքից էին, շատ հարգված մարդիկ. համայնքապետ

 ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

քնն

Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից մահացածներից 2-ը ամուսիններ են, որոնք Կոտայքի մարզի Քասախ համայնքից էին: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Քասախի համայնքապետ Արտակ Թովմասյանը:

«Շատ լավ մարդիկ էին: Արայիկը` շինարար էր, շատ մարդկանց օգնել` հացի տեր էր սարքել: Ամբողջ գյուղում հարգված մարդիկ էին, թե´ Արայիկը, թե կինը` Ալվարդ Մարտիրոսյանը»,-ասաց Թովմասյանը:

Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 14-ի գիշերը, Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար։ Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» մակնիշի ուղեւորափոխադրող միկրոավտոբուսը եւ «ZIL» մակնիշի բեռնատարը։ Զոհվել է 11 քաղաքացի, այդ թվում՝ միկրոավտոբուսի վարորդը եւ «Համշեն տուրի» զբոսավարը, ծանր վիրավորել՝ 6-ը։ Տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, նրանցից 4-ի վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր: Վիրավորների թվում է նաեւ «ZIL»–ի վարորդը։

Մերի Մանուկյան

--00—ԼՀ