Ազգային կոմիտեն կլուծարվի․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

d

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Օրերս գրել էինք, որ վերջին պայքարը համակարգելու համար ձեւավորված Ազգային կոմիտեում լուրջ տարաձայնություններ կան: Դա է պատճառը, որ պայքարն ընդմիջվեց, նաեւ մարեց: Ազգային կոմիտեի որոշ անդամներ պայքարի մարտավարության եւ ռազմավարության հետ կապված միմյանց հետ խորը տարաձայնություններ ունեն:

Մոտ օրերս Ազգային կոմիտեն լուծարվելու է, եւ Վազգեն Մանուկյանը Ազգային նոր կոմիտե է նախատեսում ձեւավորել, որի կազմում չեն լինի ներկայիս կոմիտեի անդամների մեծ մասը: Կընդգրկվեն հիմնականում անկուսակցական,ապաքաղաքական անձինք, որոնց հետ Վազգեն Մանուկյանը կարծում է, որ պայքարը կհաջողի:

Հիշեցնենք՝ Մանուկյանից բացի ներկայիս Կոմիտեի անդամներն են Իշխան Սաղաթելյանը, Անդրանիկ Թեւանյանը, Ավետիք Չալաբյանը եւ Հայկ Մամիջանյանը:

Ավելին՝ թերթի այսօրվա համարում։ 

--00—ՍՊ