Հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ ՊԵԿ-ի կողմից ապահովվել է 1 տրլն 617.1 մլրդ դրամ հարկային եկամուտ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4,24News

պեկ

Հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 1 տրլն 617.1 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 211.3 մլրդ դրամով կամ 15.0%-ով: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ-ից։

Հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 265.2 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 93.2 մլրդ դրամով կամ 54.2%-ով:

--00—ԼՀ