Արարատում դադարեցվել է խորքային հորի ապօրինի հորատումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11,24News

նկ

ԲԸՏՄ տեսուչները վերահսկողական կանխարգելիչ հերթական շրջայցի ընթացքում Արարատի մարզում հայտնաբերել են խորքային հորի ապօրինի հորատման դեպք։

Այս մասին հայտնում են ԲԸՏՄ-ից:

Քաղաքացին ջրօգտագործում կատարելու նպատակով Մասիս համայնքի Դարակերտ բնակավայրի տարածքում առանց համապատասխան փաստաթղթերի առկայության իրականացրել է խորքային հորի ապօրինի հորատում։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից անհապաղ դադարեցվել են ապօրինի հորատման աշխատանքները։ Իրավախախտը ենթարկվել է վարչական պատասխանատվության։

--00--ԼՀ