Դատախազությունը ՊԵԿ բաժիններից մեկի նախկին պետից պահանջում է բռնագանձել 662 մլն դ․ և 2 անշարժ գույք

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12,24News

դատ

Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի հոկտեմբերի 6-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:  Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Երևանի քաղաքապետարանի «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ի նախկին տնօրեն, Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության «Զվարթնոց» բաժնի նախկին պետ Գևորգ Հակոբյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

 • Երևան քաղաքի Ամիրյան փողոցում գտնվող 2 անշարժ գույք և մեկ տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է 200 մլն 950 հազար դրամ.

 • «Գ և Ս ռեզիդենս» ՍՊ ընկերության 50 տոկոս մասնակցությունը.

 • 13 մլն 549 հազար 105 դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.

 • 662 մլն 223 հազար 797 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:

--00--ԼՀ