Արմավիրում Freightliner բեռնատարը կողաշրջվել է, կցորդիչն էլ ընկել է Mercedes-ի վրա. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News

Capture

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, արտակարգ ու խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 17:00-ի սահմաններում վրացական համարանիշներով կցորդիչով Freightliner բեռնատարը Երևան-Արմավիր ավտոճանապարհի Արշալույս գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է:

Կողաշրջման հետևանքով կցորդիչը ընկել է  Mercedes մակնիշի ավտոմեքենայի վրա:

Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

--00—ՅՄ