Նիկոլ Փաշինյանը 14 օրով արձակուրդ է ուղարկել Տավուշի մարզպետին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

378272453_797517629051057_8962184598009131230_n

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը 14 օրով արձակուրդ է մեկնել:

Որոշման մեջ ասված է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով՝  Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տրամադրել 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը՝ 4 աշխատանքային օր և 2022-2023 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 6 աշխատանքային օր՝ 2023 թվականի նոյեմբերի 17-30-ը ներառյալ: 

Հայկ Ղալումյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը»:

--00—ՅՄ