ՌԴ-ն կհաղթի Ուկրաինայում, եթե Եվրամիությունը չմոբիլիզացնի իր բոլոր հնարավորությունները․ Բորել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

photo_2023-12-24_15-25-25

Ռուսաստանը կհաղթի Ուկրաինայի հակամարտությունում, եթե Եվրամիությունը չմոբիլիզացնի իր բոլոր հնարավորությունները։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

«Եթե մենք արագ չփոխենք կուրսը, չմոբիլիզացնենք մեր բոլոր հնարավորությունները, դա թույլ կտա Պուտինին հաղթել Ուկրաինայի պատերազմում»,-ասել է Բորելը՝ Ռուսաստանին անվանելով «մեծ տերություն», որը սպառնում է եվրոպական ժողովրդավարությանը, Եվրոպային, և ոչ միայն Ուկրաինային:

«Կարևորն այն է, թե ինչ կարող ենք անել, որպեսզի թույլ չտանք պատերազմում Ռուսաստանի հաղթանակը։ Ինչ ենք մենք պատրաստ անել: Արդյոք իսկապես պատրաստ ենք անել այն ամենը, ինչ անհրաժեշտ է: Ահա այն հարցը, որը մենք պետք է ինքներս մեզ տանք»,-ասել է Բորելը։ 

--00—ՅՄ