Զինված հարձակում՝ Արթիկում. հնչել են կրակոցներ, հափշտակել են 85 հազար դոլարի զարդեր. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

Screenshot_8

Այսօր՝ փետրվարի 9-ին, դիմակավորված, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Շիրակի մարզում: ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում և ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արթիկ քաղաքում զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Ենգոյանը, ոստիկանության Արթիկի բաժնի պետ Հարություն Ադամյանը:

Ժամանել են նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Արմեն Պետրոսյանը, նույն գլխավոր վարչության կարևորագույն վաչություններից մեկի պետ Վահե Մուշեղյանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ