Մայիսի 1-ից լցակայաններում գազի վաճառքը պարտադիր իրականացվելու է կիլոգրամով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

1

Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին օրենքն արդեն ընդունվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից, վավերացվել՝ Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից և ուժի մեջ է մտնելու 2019թ-ի մայիսի մեկից:

ՇՎՏՄ-ն հորդորում է ԱԳԼՃԿ շահագործող բոլոր տնտեսվարողներին և աշխատակիցներին՝ լցակայաններում գազի վաճառքը 2019թ-ի մայիսի 1-ից պարտադիր իրականացնել կիլոգրամով, չգերազանցել ճնշման սահմանված 19,6 ՄՊա չափը և զերծ մնալ խախտումներից:

ՇՎՏՄ-ն սպառողներին խնդրում է լինել հանրային վերահսկող, անպայման պահանջել ՀԴՄ կտրոն և ցանկացած խախտում հայտնաբերելու դեպքում անմիջապես դիմել Շուկայի վերահսկողության տեսչական մարմին՝ ներկայացնելով գրավոր դիմում-բողոք՝ առձեռն կամ ստորագրված տարբերակն ուղարկելով prosafe.mineconomy@gmail.comprosafe@mineconomy.am էլփոստերից որևէ մեկին:

Հարցերի դեպքում՝ զանգահարել թեժ գծին՝ 010 23 56 00 հեռախոսահամարով:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս