Flyone Armenia-ն մեկնարկում է ամառային ուղղություններով ավիատոմսերի վաճառքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

հ

Flyone Armenia ավիաընկերությունը հայտարարում է 2024 թվականին ամառային թռիչքային շրջանում մի շարք նոր ուղղություններով ավիատոմսերի վաճառքի մեկնարկի մասին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ավիաընկերության տարածած հաղորդագրությունից, առաջարկվում է նոր, հետաքրքիր ուղղություններ ամառային հանգստի համար դեպի Նիցցա, Բարսելոնա, Տիվատ, Բուրգաս և Դյուսելդորֆ: Նշված ուղղություններով չվերթերը կմեկնարկեն 2024 թվականի մայիս և հունիս ամիսներից։

Տոմսերը հնարավոր է ձեռք բերել flyone.am կայքում կամ FLYONE բջջային հավելվածում, ինչպես նաև գործընկեր բոլոր ընկերությունների գրասենյակներում։ 


Ավիաընկերությունը ներկայում իրականացնում է չվերթեր Ռուսաստանի Դաշնության՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Եկատերինբուրգ, Սոչի, Միներալնիե Վոդի քաղաքներ, եվրոպական՝ Փարիզ, Լառնակա, Միլան քաղաքներ: Ավիաընկերության թռիչքային ուղղություններից են նաև Թբիլիսին, Ստամբուլը, Շարմ էլ Շեյխը, Հուրգադան և Քիշնևը: 

--00—ԼՀ