Ռուսաստանի հայերը տարեկան միլիարդավոր դոլարներ են ուղարկում Հայաստան․ Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

f9aa121d4c6e9ef998378c72a6a321ff_M

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ-ում ապրող հայերի տնտեսական ակտիվությունը կազմում է Հայաստանի ընդհանուր բյուջեի շատ մեծ տոկոսը, խոսքը տարեկան մի քանի միլիարդ դոլարի մասին է։

«Հիմա մենք բավականին բարդ շրջան ենք ապրում մեր բարեկամ, եղբայրական Հայաստանի հետ հարաբերություններում, նույնիսկ ավելի քան եղբայրական, քանի որ այստեղ ավելի շատ հայեր են ապրում, քան Հայաստանում»,- ասել է նա՝ նշելով, որ ՌԴ-ում ապրող հայերը տարեկան միլիարդավոր դոլարների փոխանցումներ են անում դեպի Հայաստան։

--00—ՅՄ