Գնել Սանոսյանը հետաքրքրվել է գարնանային ոռոգման սեզոնի մեկնարկին ընդառաջ ՋՕԸ-ների աշխատանքով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

l-0x169wh-2048x1194z-0.3838

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն անցկացրել է հերթական գործակարգավարական խորհրդակցությունը։

Խորհրդակցության ժամանակ նախ քննարկվել է նախորդ գործակարգավարականների ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը։

Նախարարը հետաքրքրվել է գարնանային ոռոգման սեզոնի մեկնարկին ընդառաջ ՋՕԸ-ների կողմից իրականացվող աշխատանքով։ Նախարարին զեկուցվել է, որ աշխատանքներն իրականացվում են գրաֆիկով սահմանված կարգով։ Այնուհետև քննարկվել է սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկման ընթացքի վերաբերյալ հարցեր։

Սանոսյանը հերթական անգամ հանձնարարել է բացառել թերություններով ծրագրերի ընդունումն ու վճարումը։

Նախարարին է զեկուցվել նաև ՏԿԵՆ և նախարարությանը ենթակա մարմինների ունեցած տեղեկատվությունը Կադաստրի կոմիտեի կողմից ազգային գեոպորտալ ինտեգրելու, ինչպես նաև դեռևս հավաքագրման ենթակա տեղեկատվության հավաքագրման վերաբերյալ հարցեր։

Նախարարի կողմից տրվել են մի շարք նոր հանձնարարականներ։

--00—ՅՄ