2024 թվականի մարտին Հայաստան է այցելել 154,215 զբոսաշրջիկ․ զբոսաշրջության կոմիտե

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

զբ

Ընթացիկ տարվա մարտ ամսին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ: Այս մասին տեղեկանում ենք Զբոսաշրջության կոմիտեի տարածած հաղորդագրությունից։

«2024 թ-ի մարտին Հայաստան այցելել է 154  հազար 215 զբոսաշրջիկ։ 2023 թվականի մարտին զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 159 հազար 918: 2024 թվականի մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (42%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)»,- նշված է հաղորդագրության մեջ։

 

--00—ԱՊ