ԱԱԾ-ն, ոստիկանությունը պետք է բացահայտեն դավադրությունը.ինքնիշխանության դեմ գրոհներ կլինեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

«Իշխանությունը մեկ տարվա ընթացքում ուներ բոլոր գործիքակազմերը ոչ միայն վերացնելու, այլև վերահսկելու իրավիճակը դատական համակարգում։ Սակայն նրանք փորձեցին պահել իրենց ձեռքբերումը՝ անարյուն փոփոխությունը»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման շրջանակում ասել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

«Թրի հարվածով կարող ենք գլուխներ կտրել, բայց արդյունքում նոր գլուխներ կստանանք։ Դրա համար պետք է համակարգային լուծել խնդիրը և իշխանությունը գնաց այդ ճանապարհով ու շարունակում է մնալ այդ ռացիոնալ ճանապարհի վրա»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ պարզապես հասունացան քաղաքական գործընթացներ, այդ իսկ պատճառով կտրուկ հռետորաբանություն որդեգրվեց։

Շարունակությունը՝ տեսաննությում։