ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News
Զինծառայողների մասնագիտական մեթոդական գիտելիքները կատարելագործելու, մարտական պատրաստականության և պատրաստության մակարդակն ստուգելու, ինչպես նաև ֆիզիկական ու բարոյակամային հատկանիշները զարգացնելու նպատակով 5-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումներում անցկացվում է մարտավարական-մասնագիտական զորավարժություն: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Անձնակազմն իրականացնում է ուսումնական-մարտական խնդիրներ, սահմանված ժամկետներում՝ ցերեկային ու գիշերային պայմաններում, ծավալվում են կապի հանգույցներ: