Հովհաննես Բաչկովը Հայաստանի դրոշակակիրը կլինի Եվրոպական խաղերի բացման շքերթում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

1

Մինսկում մեկնարկող Եվրոպական խաղերի բացման արարողության շքերթի ժամանակ Հայաստանի դրոշակակիրը կլինի բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը։

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում մեր պատվիրակության ղեկավար Արմեն Գրիգորյանը նշեց, որ որոշումն ընդունվել է միաձայն։

Հիշեցնենք, որ երկրորդ Եվրոպական խաղերը կմեկնարկեն հունիսի 21-ին, իսկ փակման արարողությունը տեղի կունենա հունիսի 30-ին։