Լուկաշենկոյի նախկին օգնական Սերգեյ Ռովնեյկոն 12 տարվա ազատազրկման է դատարպարտվել

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 05, 24News

1

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նախկին օգնական Սերգեյ Ռովնեյկոն 12 տարվա ազատազրկման է դատարպարտվել։ Դրանից բացի, դատարանի որոշմամբ առգրավվելու է նաև նրա ունեցվածքը։

Ազատազրկումը նախկին պաշտոնյան կրելու է խիստ ռեժիմով քրեակատարողական հիմնարկում, իսկ ազատազրկումից հետո Ռովնեյկոյին 5 տարի արգելվելու է ստանձնել որևէ պաշտոն կամ ղեկավար դիրք, որ կապված է կազմակերպչական աշխատանքի հետ։

Նախկին պաշտոնյան բռնվել է 200 հազար դոլար կաշառք ստանալու պահին։ Հունիս-հուլիս ամիսներին անցկացված փակ դատավարության ընթացքում նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով  կաշառքի ստացման համար, ինչը Բելառուսի օրենսդրությամբ նախատեսում է մինչ 15 տարվա ազատազրկում։

Իր նախկին օգնականի ձերբակալությունը թույլ է տվել անձամբ նախագահ Լուկաշենկոն։ Ազգային անվտանգության ծառայությունը նրա գիտությամբ սկսել է հետևել պաշտոնյային, երբ Լուկաշենկոյին կասկածելի է թվացել պաշտոնյայի ունեցվածքը՝ տասնյակ մեքենաներ, տասնյակ տներ և այլն։ Մի քանի ամիս տևած հետախուզական գործողություններից հետո նրան բռնել են 200 հազար դոլար կաշառք վերցնելիս՝ գումարը ձեռքին։