Հայաստանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ կարկուտ

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 09, 24News

անձրև

Հայաստանի տարածքում հուլիսի 11-ին, 14-15-ն առանձին շրջաններում, հուլիսի 12-13-ը՝ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին կլինի հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 11-12-ն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, 13-14-ը՝ նույնքան կնվազի։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում հուլիսի  15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-14-ը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս