«Ռեալը» մարզումը սկսել է 1 րոպե լռությամբ․ մահացել է Զիդանի եղբայրը

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 13, 24News

1

Մադրիդի «Ռեալի» պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Զիդանը Իսպանիա է վերադարձել ընտանեկան խնդիրների պատճառով. մահացել է մարզչի եղբայրը՝ Ֆարիդ Զիդանը:

«Ռեալը», որ մինչմրցաշրջանային հավաք է անցկացնում Կանադայում, այսօրվա մարզումը սկսել է մեկ րոպե լռությամբ: