Պուտինը նախապայման է դրել․ հոկտեմբերի այցի ժամանակ Քոչարյանը պետք է ազատ լինի․ «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 16, 24News

Ռոբ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակի» տեղեկություններով՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն դիրքորոշումը, ըստ որի՝ եթե նրա հոկտեմբերին նախատեսված այցի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը չլինի ազատության մեջ, ապա գազի գնի շուրջ բանակցություններն անիմաստ և անարդյունք են լինելու:

Ռուսաստանի նախագահի նման հետևողականությունը Քոչարյանի ազատության հարցում տարակուսանք է հարուցում նաև ռուսական իշխանական և փորձագիտական շրջանակներում, և շատերը դա կապում են ոչ այնքան անձնական մտերմության, որքան անձնական բիզնես շահերի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news