«Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումները»․ Փաշինյանը շնորհավորել է Մերկելի ծնունդը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 17, 24News

Նիկոլ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին ծննդյան օրվա կապակցությամբ։ Ինչպես տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը, ուղերձում ասվում է.

«Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ` մաղթելով երջանկություն և նորանոր հաջողություններ Ձեր պատասխանատու առաքելու­թյունն իրականացնելիս:

Ձեր կառավարման տարիներին Գերմանիայի հետևողական առաջընթացն ու հզորացումն առաջնորդի Ձեր բարձր որակների լավագույն վկայությունն են:

Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո սկիզբ առած բարեփո­խումների իրականացման գործում բարձր եմ գնահատում Գերմանիայի և Եվրո­պական միության աջակցությունը և լիահույս եմ, որ այն կկրի շարունակական բնույթ:

Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումները Երևանում և Բեռլինում, որոնք նոր մակարդակի բարձրացրին Հայաստանի և Գերմանիայի բարեկամական հարաբերությունները: Վստահ եմ, որ մեր պայմանավորվածությունների հետևո­ղա­կան իրագործումը նոր որակ կհաղորդի հայ-գերմանական դինամիկ գործըն­կերությանը` ի նպաստ մեր ժողովուրդների բարեկեցության:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ՝ մաղթելով Ձեզ և Ձեր ընտանիքին խաղաղություն, հաջողություն և ամենայն բարիք»։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news