«Չեմ ձանձրացել նախագահ լինելուց»․ Պուտինը՝ չորրորդ անգամ առաջադրվելու որոշման մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 22, 24News

Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունի հետ հարցազրույցի շրջանակում հայտարարել է, որ եթե հոգնած լիներ, չէր գնա իր պաշտոնավարման չորրորդ ժամկետին։ 

«Աշխատելուց չեմ հոգնում։ Եթե հոգնած լինեի չէր գնա չորրորդին»,-ասել է Պուտինը։

Ավելի վաղ ՌԴ նախագահը հայտարարել էր, որ չի ձանձրացել նախագահ լինելուց, իսկ իտալական «Corriere della Sera»-ին տված հարցազրույցի շրջանակում ասել է, որ առաջիկայում իրեն սպասում է հինգ տարվա լարված աշխատանք, և դեռ վաղ է ասել՝ ինչով կզբաղվի պաշտոնավարումից հետո։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news