Վերին Լարսը խցանման պատճառով մինչև շաբաթվա վերջ դժվարանցանելի կլինի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 8, 24News

լարս խցանում

Վերին Լարսի անցակետում Ռուսաստանի կողմից սահմանը հատող մեքենաները խցանման մեջ են հայտնվում, քանի որ Վրաստանի հատվածում շինարարական աշխատանքներ են իրականացվում։ Այս մասին հայտնում է Հյուսիսկովկասյան մաքսային վարչության մամուլի ծառայությունը։

Հյուսիսկովկասյան մաքսային վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վերջին օրերի ընթացքում Ռուսաստան–Վրաստան և հակառակ ուղղությամբ հերթեր են գոյացել. մինչև 500 տրանսպորտային միջոց խցանման մեջ են հայտնվել Վրաստանի տարածքում իրականացվող շինարարական աշխատանքների պատճառով: Մծխեթա-Ստեփանցմինդա-Լարս ավտոմայրուղում մինչև օգոստոսի 9-ը ամեն օր՝ ժամը 08:00-ից մինչև 17:00-ն արգելվում է ամրակցված և կիսամրակցված տրանստորտային միջոցների երթևեկությունը: