Հոնկոնգի միջազգային օդանավակայանում բոլոր չվերթները դադարեցվել են

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 12, 24News

օդ

Հոնկոնգի միջազգային օդանավակայանում, ցուցարարների կողմից այն զավթելու պատճառով,  մեկնման եւ ժամանման բոլոր չվերթները չեղարկվել են, հայտնել Է South China Morning Post թերթը:

Միայն այն ինքնաթիռներին, որոնք արդեն օդում են, կթույլատրեն վայրԷջք կատարել, գրում Է թերթը: 
Նշվում է, որ Հոնկոնգի օդանավակայանում, որն ամենածանրաբեռնվածներից մեկն Է աշխարհում, արդեն չորրորդ օրն են շարունակվում արտահանձնման վերաբերյալ օրինագծի հակառակորդների ցույցերը:

Երկու ամիս առաջ այստեղ զանգվածային բողոքներ սկսվեցին տեղական իշխանությունների կողմից նախաձեռնված օրինագծի դեմ, որը նպատակ ունի կարգավորել այն անձանց Հոնկոնգից մայրցամաքային Չինաստանին հանձնելու մեխանիզմը, որոնց կասկածում են ՉԺՀ-ի օրենեքների խախտման մեջ կամ որոնք գտնվում են հետախուզման մեջ: Հասարակայնության ճնշման ներքո տեղի վարչակազմի ղեկավար Քերրի Լամն օրինագիծը հանել Է օրակարգից, բայց  հակակառավարական բողոքների ալիքը շարունակվում է:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news