Խարդախության համար հետախուզվող կինը ներկայացավ ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

1

«Կանեփ-Կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքների շնորհիվ օգոստոսի 15-ին, ժամը 12.10-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել 39-ամյա Սոֆյա Հ.-ն:

Նա օգոստոսի 2-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news